Մամուլի ակումբ 

Աղանդների ազդեցությունը հասարակության հոգևոր և բարոյական կերպարի վրա

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Աղանդների ազդեցությունը հասարակության հոգևոր և բարոյական կերպարի վրա. Եկեղեցու դիրքորոշումը» թեմայով ասուլիսի հյուրերն էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոցենտ Աշոտ Մանուչարյանը, Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

 

Աշոտ Մանուչարյանը խոսելով Հայաստանում գոյություն ունեցող աղանդների մասին, ասաց. «Հայաստանում 7 -9-րդ դդ.-ում գործել են պավլիկյաններ ու թոնդրիկյաններ աղանդներները:

Աղանդների գործունեության համար կան հատուկ նախապայմաններ, օրինակ՝ մեր երկիր աղանդները ներթափանցեցին, երբ երկրում սոցիալ -տնտեսական վիճակը վատ էր, հասարակության շրջանում չկայի կրոնի վերաբերյալ  համապատասխան գիտելիքներ, պետության կողմից չկար վերահսկողություն: Խորհրդային տարիներին, երբ ամենուրեք բարձիթողի վիճակ էր, աղանդները ներխուժեցին խորհրդային երկրներ, հայ եկեղեցին այդ ժամանակաշրջանում այնքան էլ ակտիվ չէր գործում և չէր պայքարում աղնադների դեմ:

 

Սակայն ոչ միայն եկեղեցին պիտի պայքարի աղանդներ դեմ, այլ նաև պատությունն ու հասարակությունը և անհրաժեշտ է գործել միասնաբար»:

Աշոտ Մանուչարյանը նշեց, որ ՀՀ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության ղեկավարները թույլ տվեցին սխալներ՝ չկարողացան վերահսկել իրավիճակը: «Վրաստանում եկեղեցական հարցերով իրավունք ունի զբաղվել    միայն հոգևոր պատրիարքը, իսկ մեզ մոտ այդպես չէ: Հաայստանում աղանդների գործունեության թույլտվությունը օրենքով  պետք է տա Մայր Աթոռը և վերջինս  էլ պետք է վերահսկի ու սահամնափակի նրանց գործունեությունը: Սակայն սխալ գործելաոճի պատճառով այսօր  Երևանյան փողոցներում ամենուրեք  պտտվում են աղանդավորներ և զբաղվում քարոզչությամբ, սակայն նրանք  այդ իրավունքը չպետք  է ունենային: Օրենսդրական դաշտը պետք է խստացնել: Սահամանադրորեն հոդված 17-ը արգելում է աղանդավորական կառույցների դրսից ֆինանսավորումը, սակայն դա այդպես չէ և այսօր միայն դրսից են դրանք ֆինանսավորվում»:

Խոսելով Հայաստանում առկա ամենավտանգավոր աղանդների մասին, բանախոսը շեշտեց. «Եհովաների վկաները շատ վտանգավոր են, քանի որ հարվածում են պետության հիմքերին: Նրանք համարձակորեն քարոզում են չարիքավոր ուսմունքը: Հայաստանում այսօր կա  մոտ 30.000 Եհովայի վկա, 10.000 Կյանքի  խոսք աղանդի անդմաներ և   2000 մորմոն: Բոլորի մեջ կարծրացած է այն համոզմունքը, որ մենք բոլորս մոլորյալներ ենք և իրենք պետք է մեզ փրկեն»:   

 

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ասաց, որ  Խորհրդային միությունը աղանդներին միշտ վերաբերում էր  որպես պետությանը վտանգ ներկայացնող կառույցներ և երբեք թույլ չէր տալիս երկիր մտնել: Այսօր պատկերն հակառակ է, երբ ՀՀ-ն  անկախացավ, պետությունը պատերազմից հետո թուլացավ և մեր երկիր սկսեցին  մուտք գործել տարբեր աղանդներ. «Աղանդները  միտված են երկրում ընտանիքներ քանդելուն, պետությունը թուլացնելուն, երկրում խժդժություններ առաջացնելուն: Սակայն այսօր  ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ աղնադներ մեր երկրում թուլացել են, շատ մարդիկ մոլորված են եղել՝ սոցիալական պահանջներից ելնելով, սակայն այսօր դարձի են գալիս: Մենք պատժիչ միջոցներ չենք կիրառում, նրանք մեր մոլորյալ զավակներն են և մենք պետք է նրանց ներենք և հետ ընդունենք»:

Խոսելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մասին, Տեր Հայրը նշեց. «Անառակի շաբաթվա մեջ «Կյանքի խոսք» համաշխարհային կազմակերպության առաջնորդը մեղանչեց Հոր առջև, Աստծու առջև և վերադարձավ եկեղեցի: «Կյանքի խոսք » աղանդի ղեկավարների ամբողջ գործունությունը կառուցված է շուկայական հարաբերությունների վրա, բիզնեսի վրա: Աղանդավորական կազմակերպությունները բիզնեսով են զբաղվում, խաբեությամբ, մոլորեցնում են ժողովրդին:  Այժմ մրցակցություն է գնում աղանդների միջև՝ ով շուտ կքանդի Հայ Առաքելական Եկեղեցին: Այդ մրցակցությունը գնում է  Եհովաների ու Կյանքի խոսքի միջև,  կա ներքին պայքար և մեկը մյուսին քայքայում են»:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նաև նշեց, որ Հայ Եկեղեցու  վանքերը միշտ ունեցել են վանքապատկան կալվածքներ և դա ընդունված է եղել միշտ, քանի որ վանքերի  ծաղկեցումից, զարգացումից կախված է նաև  պետության հզորությունը:

 

Նույն շարքից