Մամուլի ակումբ 

Ալերգիաների տարածվածությունը Հայաստանում

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի  հյուրն էր  Համալսարանական կլինիկական հիվանդանոցի ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նարինե Պանդիկյանը:

 

Խոսելով այն մասին, թե  Հայաստանում  ալերգիաների տարածվածությունը ինչքան է, նա նշեց. «Ալերգիկ ռեակցիան իմունային համակարգի ռեակցիա է: Ալերգիայի դեպքում ոչ թե իմունիտետն է  թույլ,  այլ օրգանիզմը եթե որևիցե մարմնի կամ նյութի հանդեպ օտար մարմին է զգում, առաջանում է  ալերգիա: Կան տարբեր ալերգիայի ձևեր, չկա այնպիսի նյութ, որի հանդեպ ալերգիա չի զարգանում:  Կան ալերգիաներ ցրտից, շոգից, սննդից, վիբրացիոն, մեխանիկական, ֆիզիկական ազդեցությամբ զարգացող ալերգիաներ»:

 

Ալերգոլոգը նշեց, որ պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այլ պետք է դիմել մասնագետի. «Շատ հաճախ են մեզ դիմում հիվանդներ, ովքեր ինքնաբուժությամբ են զբաղվել և երկար են կիրառել սխալ դեղամիջոցներ, այդ դեպքում ալերգիան կարող է դառնալ խրոնիկ, կամ չենք կարողանում նրանց  լիարժեք բուժել: Այժմ ալերգիկ հիվանդների թիվը շատացել է, նույնիսկ առաջնակի դիմողների դեպքում: Շատ հիվանդներ կան, ովքեր ասում են, որ երբևիցե ռինիտ չեն ունեցել և  այս տարի ունեն, քանի որ դա ալերգիկ սեզոնային բնույթ է կրում: Լինում են սեզոններ, երբ ռինիտը  հիվանդի մոտ թեթև է արտահայտված լինում և դեպքեր, երբ շատ խիստ է արտահայտված լինում: Ալերգիան օդ աղտոտվածության հետ կապ չունի և  այն կարող է նկատվել և՛  գյուղաբնակների մոտ, և՛ քաղաքաբնակների: Ցանկացած գրգռող գործոն կարող է ռիսկի գործոն հանդիսանալ ալերգիայի համար:  Այժմ հասու են շատ դեղամիջոցներ, որոնք հեշտությամբ կարելի է  վերցնել օգտագործել  առանց բժշկի նշանակման և այս դեպքում կարող է դեղորայքային ալերգիա առաջանալ: Մեզ մոտ հիվանդները հաճախ են դիմում, ովքեր  տարիներով ռինիտով են տառապում և այժմ սրացել է : Հաճախ պատասխանում են, որ որոշ մասնագետներ իրենց ասել են, որ դա բուժվող հիվանդություն չէ: Սակայն նշեմ, որ այն  վերահսկվող, բուժվող հիվանդություն է: Հիվանդները շատ հաճախ անգամ չգիտեն էլ ուր դիմեն, տեղեկացնեմ, որ կա Հանրապետական ալերգոլոգիական կենտրոն, որտեղ զբաղվում են մասնագիտական բուժմամբ և մեր կոլեգաները հիվանդին ուղղորդում են, թե ում պետք է դիմեն»:

 

Բանախոսը տեղեկացրեց, որ կան ժառանգական  ալերգիաներ, օրինակ՝ անգեներվոտիկ այտուցը, որի դեպքում զարգանում է շատ խիստ արտահայտված այտուց: Այն  զարգանում է անկախ նրանից, թե հիվանդն   ինչ-որ բան կերել է, թե չէ:

 

Նույն շարքից