Վերլուծական Քաղաքականություն 

Աֆղանստանը նախագահական ընտրություններից առաջ. Աֆղանստան-ԱՄՆ հարաբերությունների փորձության ժամանակաշրջան

analitik.am

Հունիսի 14-ին Աֆղանստանում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությունների ֆավորիտ է հանդիսանում Աբդալահ Աբդահալը, որն եղել է Աֆղանստանի ազգային հերոս, ազգությամբ տաջիկ Փյանջշերի առյուծ պատվանունը կրող Ահմադ-Շահ Մասուդի զինակիցը: 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, երբ ամերիկյան զինված ուժերը հարձակվեցին Աֆղանստանի վրա՝ տապալելով թալիբաների իշխանությունը և երկրի ղեկավար նշանակվելով Փուշտուն Համիդ Քարազային, թվում էր, թե Աֆղանստանը Քարազայի օրոք կհանդիսանա ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը տարածաշրջանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009թ. նախագահական ընտրություների ընթացքում Վաշինգտոնն ամեն կերպ օգնեց վերջինիս հաղթել ներկայիս ֆավորիտ հանդիսացող Աբդալահ Աբդալահին և վերընտրվել նախագահ, սակայն Սպիտակ տան վարչակազմի փոխվելուց հետո և հատկապես Քարազայի երկրորդ նախագահականի ժամանակահատվածում Աֆղանստանը սկսեց իրականացնել դանդաղորեն, բայց հաստատակամ ինքնուրույն քաղաքականություն, որն երբեմն չի բխում ԱՄՆ-ի քաղաքական շահերից:  Համիդ Քարազայի օրոք Աֆղանստանը ձեռք բերեց դիտորդի կարգավիճակ Շանհայան համագործակցության կազմակերպությունում, որի անդամներն են Ռուսասատնը, Չինասատնն և միջինասիական հանրապետությունները, բացառությամբ Թուրքմենստանի, այդպիսով՝ աշխուժացնելով Քաբուլի տնտեսական կապերը Մոսկվայի հետ:   

 

Վաշինգտոնում մեծ դժգոհություն առաջացրեց ՄԱԿ-ում Ուկրանինայի հարցում Քաբուլի ցուցաբերած դիրքորոշումը, մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվերակության դրված Ուկրաինայի  ամբողջականության և Ղրիմում հանրաքվեի ոչ օրինական ճանաչման բանաձևին Աֆղանստանը չաջակցեց, այլ ձեռնպահ մնաց: Այդ քայլը խստորեն զայրացրեց Ջորո Բուշ կրտսերի վարչակազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դոնալ Ռամսվելդին, վերջին ստեղծված իրավիճակում մեղադրելով ԱՄՆ-ի սևամորթ նախագահին, հեռուստատեսությամբ հայտարարելով, որ անգամ ոչ վարժեցված կապիկը ճիշտ աշխատանքի պարագայում ի վիճակի է Վաշինգտոնի ազդեցության գործում պահել Աֆղանստանը: Քաբուլի որդեգրած կեցվածքը փորձ էր պահպանել չեզոքություն՝ չներքաշելով ԱՄՆ-ի և Ռուսասատնի միջև աճող աշխարհաքաղաքական պայքարին և չվտանգելով Մոսկվայի հետ զարգացող կապերը:

 

Իր հերթին Քաբուլը բազմիցս դժգոհություն է հայտնել ամերիկյան զինված ուժերի կողմից իրականացված ռազմական օպերացիաներին, որի ժամանակ զոհ են գնում բազմաթիվ և անմեղ քաղաքացիական հասարակություն, բացի այդ ամերիկյան ռազմական հրամանատարությունն անգամ չի բարեհաճում տեղյակ պահել տեղական իշխանություններին նախատեսվող ռազմական գործողությունների մասին: Պատահական չէ, որ Համիդ Քարբալը հրաժարվում է ստորագրել Օբամայի կողմից առաջ քաշած պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս գալուց հետո երկրում կպահպանի որոշոկի ռազմական կոնտիգենտ: Ճիշտ է Աբդալահ Աբդալահը պատրաստություն է հայտնել ստորագրել նմանատիպ համաձայնագիր, սակայն հայտնի չէ, արդյոք Աբդալահը դառնալով երկրի նախագահ, կպահպանի իր դիրքորոշումը:

 

 

Երկու պետությունների հարաբերություննեը մեծապես կախված են երկրների անձնական հարաբերություններից, իսկ այն, որ մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չեն, պարզորոշ երևաց մայիսի 25-ի Օբամայի Աֆղանստան անսպասելի այցի ժամանակ: Օբաման մինգամից այցելեց ոչ թե Քաբուլ այլ Բահրամ, որտեղ տեղակայված  է ԱՄՆ-ի գլխավոր ռազմակայան, այլ առաջարկեց Քաբալային այցելել Բահրամ՝ իր հետ հանդիպելու համար: Սակայն վերջինս մերժեց, հայտնելով որ Օբամայի կեցվածքն ուղղակի վիրավորանք է Աֆղանստանի պետության ղեկավարի և իր պատվից ցածր է  նման իրավիճակում այցելել ԱՄՆ-ի նախագահին: Նման միջադեպերը չեն  կարող նպաստել երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարելավմանն և Օբամայի վարչակազմը ստիպված է լինելու փոխել  իր վերաբերմունքն Աֆղանական ղեկավարության հանդեպ՝ ձգտելով լիքցքաթափել իրավիճակն և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները դաշնակցի հետ: Դեմոկրատները պետք է հաշվի առնեն նաև այն հանգամանքը, որ նոյեմբերին կայանալու են Կոնգրեսի ընտրություններն և հանրապետականներն առիթը բաց չեն թողնի ևս մեկ անգամ ցույց տալ դեմոկրատների արտաքին քաղաքականության ձախողումները:

 


Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից