Միջազգային Վերլուծական 

Տիրակալների ակումբ

analitik.am

 

Գերմանիայում նացիզմի քաղաքական հենարանը խոշոր կապիտալն էր, էլիտար ակումբների ստեղծումը` մասսաներին կառավարելու համար: Նմանատիպ ակումբները պահպանվում են մինչ այժմ: Էլիտար կապերը գոյատեւում են երկար ու երբեք ամբողջությամբ չեն ընդհատվում: Այդ ակումբները ունեին ընդգծված հակակոմունիստական ուղղվածություն:

 

1918թ.-ին Գերմանիայում  արիստոկրատ Հենիրխ ֆոն Գլայխեն-Ռուսվուրմը հիմնեց « Օղակների » շարժում ակումբը, որ նպատակ ուներ միավորել Գերմանիայի ապագա լիդերներին: Ակումբի անդամներն իրենց անվանելով համերաշխության ու սոցիալական ռեֆորմների կողմնակիցներ` կապեր էին հաստատում արհմիությունների հետ, սակայն իրականում չէին ձգտում հավասարության: Հիմնական կապող օղակը կոմունիզմի դեմ պայքարի ծավալումն էր:

 

Արդեն 1919թ.-ի սկզբին ակումբում հավաքված 50 առավել խոշոր արդյունաբերողները հակաբոլշեւիկյան ֆոնդին տրամադրեցին 500 միլիոն մարկ: Ֆոնդի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցեցին Գերմանիայի արդյունաբերության տիրակալ Հուգո Ստինեսն ու պողպատի արքա Ալբերտ Ֆյոգլերը:

 

Շտադլերի  աջակցությամբ բացվեց « Հունիսյան ակումբը », որը 1924թ.-ին վերանվանվեց «Գերմանական պարոնների ակումբ » ու կարեւոր դեր կատարեց երկրի ֆաշիստականացման գործում: Ակումբի անդամներից էր ապագա ռսյխկանցլեր ֆոն Պապենը: Ստինեսի ժառանգը  ու <Հակաբոլշեւիկյան ակումբի> մյուս անդամները հետագայում դարձան Երրորդ ռեյխի հենարանը:

 

Ստալինգրադի ճակատամարտից հետո, նահանջող գերմանացիները 1943թ.-ին ստիպված էին հակակոմունիստական պայքարին ներգրավել ուկրանիական ազգայնականներին, բենդերովականներին: Հրավիրված համագումարում, որին մասնակցում էին ԽՍՀՄ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոշում ընդունվեց համատեղ քայքայիչ պայքարել ծավալել ընդհանուր թշնամու` «ռուսական կոմունիզմի » դեմ:

 

Գերմանիայի ջախջախումից հետո, պատերազմի տարիներին ստեղծված հակակոմունիստական կառույցներն ակտիվորեն սկսեցին կյանքի կոչել իրենց ծրագրերը: 1946թ.-ին Մյունխենում հիմնվեց « Ժողովուրդների հակաբոլշոեւիկյան  բլոկը », որի մեջ մտան խորհրդային, արեւելաեվրոպական ու բալկանյան էմիգրանտները:1967թ.-ին այն միաձուլվեց « Համաշխարհային հակակոմունիստական լիգիայի »  հետ, որի կենտրոնն էր Տայվանը:

 

1946-1986թթ.-ին « Ժողովուրդների հակաբոլշեւիկյան բլոկի» նախագահն էր ուկրանիական դահիճ Յարոսլավ Ստեցկոն, իսկ 1986-1996թթ.-ին նրա կինը` Սլավա Ստեցկոն:

Հատկանշական է, որ արեւմտագերմանական արդյունաբերողները Հիտլերի պարտությունից հետո չմոռացան իրենց նախկին ընկերներին: Գյորինգի համարզ, օբերֆյուրեր Էրիկ Գրտցբախը բարձր պաշտոն ստացավ Ստինեսի կոնցեռնում,  նմանատիպ պաշտոն ստացան նաեւ « Դանիայի Դահիճ» Վերներ Բեստը:

 

Հակաբոլշեւիկյան շղթան ակտիվորեն աշխատում էր ԱՄՆում: Էմիգրանտ ուկրաինացի Դոբրյանսկին հիմնեց ամերիկյան  «ժողովուրդների հպատակեցման կոմիտեն »: 1959թ.-ին ԱՄՆ կոնգրեսը կոմունիզմից ազատվելու նպատակով ընդունեց   «Հպատակեցված ժողովուրդների> օրենքը: « Ազգային կոմիտեի » անդամ էր նաեւ Ուկրանիայի ապագա նախագահի կինը` Քետրին Յուշչենկո Չումաչենկոն:

 

1983թ.-ին Լյուքսեմբուրգում, եվրոխորհրդարանի շենքում հավաքվեց  հակակոմունիստական ողջ ոհմակը: այսեղ էին Ստուցկոն եւ նրա կինը, ուկրաինական «Նահտիգալ » զորամիավորման նախկին հրամանատր Թեոդոր Օբերլենդերը, Կետրին Յուշչենկոն, Ռոման Զվարիչը, ով Յուշչենկոյի օրոք դարձավ արդարադատության նախարար:

1992թ.-ին, ԽՍՀՄ փլուզումից հետո Սլավա Ստեցկոն Ուկրաինայում հիմնեց « Ուկրաինական ազգայնականների կոնգրեսը » ,որը ընտրություններից հետո, 1994թ.-ին մտավ Գերագույն ռադա: 2002թ.ին ՈւԱԿ-ն  Յուշենկոյի « Մեր Ուկրաինա» բլոկի կազմում հաղթանակ տարավ ընտրություններում: Սլավա Ստացկոն 1997-1998թթ.-ին խորհրդարանի պատգամավոր էր:

 

1994թ,-ի ընտրություններում խորհրդարան անցավ նաեւ Ուկրանիայի ազգայնականների ժողովրդական հերոս Ռ. Շուխեւիչի որդին` Յուրի Շուխեւիչը:

Բացի այդ ուկրաինական ազգային ինքնապաշտպանության շատ անդամներ Դմիտրի Կորչինսկու գլխավորությամբ ռազմական գործողությունների էին մասնակցում Ռուսաստանի դեմ Չեչնիայում ու Հարավային Օսեթիայում: Նրանք ամպագոռգոռ հայտարարություններ էին անում  ու կոչ անում Ուկրանիային միացնել Բելգորոդը, Դոնը ու Կուբանը` այսպիսով մարտահրավեր նետելով Ռուսաստանին:

Յուշենկոյից հետո բանդերովականները մնացին ղեկավար պաշտոններում` պահպանելով դիրքերը: 2012թ.-ի ընտրությունների արդյունքում Գերագույն ռադայում հայտնվեց եւս մեկ բանդերովական`«Ազատություն » կուսակցությունը:

 

Բսնդերովականները իրենց հավակնություններն են հայտնում Ռուսաստանի մի շարք երկրամասերի նկատմամբ~ այսպես կոչված « Ռուսական դեմոկրատական Հանրապետության » ստեղծման մակարդակով, որն իր մեջ ներառելու է Պերեմիշլը` նույն Դոմոդեդովոն:Ուկրաինացի ազգայնական Արխիպովի համոզմամբ ժամանակակից Ուկրաինան կորցրել էր  իր պատմական տերիտորիայի 70 տոկոսը, որի 2/3-ը գտնվում է Ռուսաստանի տարածքում: Ըստ նրա միասնական Ուկրաինան պետք է կազմված լինի 20 տարածքային միավորից` Կիեւյան Ռուսիա, Սպիտակ Ռուսիա, Կազակական Ռուսիա, Կովկասիան Ռուսիա, Բայկալյան ու Հեռավորարեւելյան Ռուսիա եւ այլն:

Նրանք բազմաթիվ ակցիաներ են անցկացրել Կուբանում, Ստավրոպոլում, Վորոնեժում, Բրյանսկում, որտեղ ելույթ է ունեցել նրանց հոգեւոր առաջնորդ Յ. Շուխեւիչը:

Պրովակացիայի փորձ կազմակերպվեց Նեւինոմիսկում` կազակների շրջանում` նրանց հրահրելով ազգամիջյան բախումների: Պատճառը Ռուսաստանի քաղաքացու սպանությունն էր միգրանտի կողմից: Ուկրաինացի ազգայնականները հայտարարեցին, որ մտադիր են գալ դեպքի վայր ու « պաշտպանել Կուբանի սլավոն բնակչությանը ոչնչացումից », քանի որ Կուբանն ու Ստավրոպոլը ի սկզբանե եղել են Ուկրաինական հողեր:

Ուկրաինական ազգայնականներին հովանավորում է ԱՄՆ-ն ու Արեւմուտքը: «Դոմոդեւյան- Կուբանյան խաղը » Ռուսստանի դեմ մղվող խաղի մի մասնիկն է:  Ներկայումս հիմնական խաղաքարտն այս խաղում Ռուսաստանի հարավի ապակայունացնումն է` ուկրաինային առավել մոտ կուբանյան կազակության ապակողմնորոշման  միջոցով:

 

Բոլոր այս ազգայնականների թիկունքին կանգնած է մի սուբեկտ, որ 1991թ.-ին արդեն մեկ անգամ քայքայել է մեր երկիրը`  կոմունիզմն ու հավասարությունն ատող, ինքնագոհ ու զզվելի « Տիրակալների ակումբը »:

 

 

Նույն շարքից