Սպորտ 

Այսօր Լևոն Արոնյանի մրցակիցը Պետեր Լեկոն է

analitik.am

Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Երկու գրոսմայստերները մտերիմ են և նախկինում իրար հետ անցկացրած պարտիաներում հիմնականում փորձել են խաղաղասիրաբար բաժանվել` առանց «արյուն թափելու»: Սակայն  այս ստուգատեսի մեկնարկից հետո երկու շախմատիստներն էլ առայժմ չեն փայլել: Այդ է պատճառը, որ նրանց մրցավեճն այս անգամ հնարավոր է անզիջում լինի և ավարտվի կողմերից մեկի հաղթանակով: Հիշեցնենք, որ Հունգարիայի ուժեղագույն շախմատիստը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան է:

Կկայանան նաև Դին Լիժեն-Գրիշրուկ, Կրամնիկ-Գելֆանդ, Մորոզևիչ-Ինարկիև հանդիպումները:

Շախմատիստները մրցաշարային աղյուսակում այսպես են դասավորվել. 1. Գրիշուկ (3 միավոր),  2. Կրամնիկ՝ 2, 3-5. Արոնյան, Դին Լիժեն, Լեկո՝ 1,5-ական, 6-7. Մորոզևիչ-Գելֆանդ՝ 1-ական, 8. Ինարկիև` 0,5:

 

Նույն շարքից