Տնտեսություն 

Հայաստանի ՀՆԱ-ի տվյալները մխիթարական չեն

analitik.am

Պաշտոնական վիճակագրության  կողմից հրապարակված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վերաբերյալ տվյալները հաստատում են Հայաստանի ոչ նախանձելի տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում: Համարվում է, որ մեկ շնչի հաշվով 20 հազար դոլարից քիչ ՀՆԱ ունեցող երկրները վերաբերում են «զարգացող» խմբին: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկ շնչի հաշվով Հայաստանում ՀՆԱ-ն կազմել է 2344 դոլար: Դատելով տեղաշարժից՝  տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կաճի մինչև մոտ 3,5 հազար դոլարի: Ամեն դեպքում, մեզ 20 հազար դոլարի բաժանում է հսկայական տարածություն:

Համաշխարհային ֆինանսական խոշորագույն կառույցներն, ի դեմս Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) և Համաշխարհային բանկի(ՀԲ), ինչպես նաև ոչ պակաս հայտնի ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը(ԿՀՎ), պարբերաբար հրապարակում են պետությունների վարկանիշային աղյուսակներն՝ ըստ մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշի:

ԱՄՀ վարկածով՝ անցյալ Հայաստանը 185 երկրների շարքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում 123-րդ   տեղը: Ընդ որում, ցանկում մեր անմիջական հարևաններն էին Մարոկկոն(մեկ հորիզոնական բարձր), և Բութանը: ՀԲ վարկածով՝ մենք 191 երկրների շարքում 122 - րդ տեղում ենք,ԿՀՎ վարկածով՝ 191 երկրների շարքում 112 - րդ տեղում:

Բոլոր երեք տարբերակներն ունեն ընդհանրություն. եթե երկրները բաժանենք երկու հավասար խմբերի, իր ցածր ցուցանիշերով Հայաստանը կգտնվի երկրորդում:  Հետաքրքիր է նշել, որ հարեւան Վրաստանը ԱՄՀ եւ ՀԲ վարկածներով մեր երկրից առաջ է, բայց ԿՀՎ վարկածով՝ հետ է ավելի քան մեկ տասնյակ դիրքով:

Ինչ վերաբերում է Հայաստանի ՀՆԱ կառույցին, ապա դրանում ավանդաբար մեծ է գյուղատնտեսության դերը(անտառաբուծությամբ ու ձկնաբուծությամբ հանդերձ): Իհարկե, հունվար-սեպտեմբեր ամիսները չեն արտացոլում ողջ տարվա պատկերը՝ տնտեսության մի քանի ճյուղերի սեզոնայնության պատճառով: Սակայն, ամեն դեպքում ներկայացնենք այդ ցուցանիշները: Ընթացիկ տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում ՀՆԱ-ում գյուղատնտեսության տոկոսաբաժինը համապատասխանաբար 6.9 ու 12.6 տոկոս էր, իսկ երրորդում ՝ 30.7 տոկոս:

Հասկանալի է, որ այս աճն ապահովել են մշակաբույսերը՝ իրենց վառ արտահայտված սեզոնայնությամբ: Սակայն սխալ կլիներ միայն ՀՆԱ տոկոսաբաժնի հիման վրա համարել է, որ հայրենական գյուղատնտեսությունը զարգացած է: Հացահատիկի, կենդանական արտադրանքի որոշ տեսակիների զգալի մասը ներկրվում է, այն ժամանակ երբ դրանց արտահանումը չնչին է:

Թեև զարգացած երկրներին բնորոշ է ՀՆԱ-ում գյուղատնտեսության բավական ցածր տոկոսաբաժին, այս բնագավառը ապահովում է ազգային շուկայի պահանջները, ու ոչ պակաս ծավալներով արտահանվում է: Օրինակ, Գերմանիայում, ՀՆԱ-ում գյուղատնտեսության տոկոսաբաժինը տատանվում է 1 տոկոսի սահմաններու, այս երկիրը դասվում է գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային խոշորագույն արտահանողների շարքը:

Սակայն Գերմանիայի տնտեսությունը հենվում է արդյունաբերության վրա, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը: Սակայն մի քանի տարի առաջ այդ 30 տոկոսը Գերմանիային ապահովում էին արտահանման ծավալով աշխարհում առաջին հորիզոնականը: Նշենք, որ հիմանակնում արտահանվում էին ընդհանուր և հատուկ մեքենաշինության արտադրանք հետո տրանսպորտային միջոցներն էին ու քիմիական նյութերը: Այսինք ամբողջությամբ պատրաստի արտադրանք:

Մեր արտահանման մեջ գերակշռում է լեռնահանքային արդյունաբերական արտադրանքն ու դրա հետ կապած մետաղամշակումները: Վերջին տարիներին միջոցներ են ձեռնարկվում բարձր մակարդակի մշակման հիմանական մետաղների արտահանման ծավալի աճի ուղղությամբ: Սակայն առայժմ   ցուցակում առաջատարներն են հանքաքարն ու պղնձի համաձուլվածքը:

Հայաստանի ՀՆԱ կառույցում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, լեռնահանքային արդյունաբերության, բաց քարհանքերի մշակման տոկոսաբաժինը կազմել է 2.6 տոկոս, իսկ վերամշակման ոլորտում՝ 10.5 տոկոս: Նշենք, որ մեծածախ ու մանրածախ առևտրի տեսակարար կշիռը, մեքենաների վերանորոգման հոտ միասին համադրելի է հենց արդյունաբերության ցուցանիշին՝ 12.5 տոկոս:

2008թ.-ին Հայաստանում շինարարությունն ապահովում էր ՀՆԱ 27.1 տոկոսը: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ այն կազմում է միայն 8.7 տոկոս:

Ագրարային երկրներում գյուղերում է բնակվում երկրի բնակչության ավելի քան երկու երրորդ հատվածը, իսկ մեզ մոտ՝ մոտ մեկ երրորդ հատվածը: Սակայն կան որոշ ընդհանրություններ: Ագրարային երկրներին բնորոշ է բնական ֆերմերային տնտեսությունը, որի հետ մեկտեղ սպառվում է արտադրվող սննդամթերքի հիմնական մասը: Նշենք, որ Հայաստանում որոշ գյուղմթերքների ապրանքայնությունը ցածր է, հատկապես հացահատիկի ու կարտոֆիլի դեպքում..

Սկզբունքայնորեն նման պատկերը համապատասխանում է արդյունաբերական-ագրարային տեսակի տնտեսություններին: Սակայն, անհաջող տարբերակով, երբ ոչ առաջինն է առանձնապես զարգացած, ոչ երկրորդը:

Նույն շարքից