Բարի օր Հասարակություն 

Կառավարությունը հաստատել է «Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը

analitik.am

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` համապա­տասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված`

1) Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400  զինծառայող,

2) ոստիկանության 37 զինծառայող,

3) ազգային անվտան­գության ծառայության  25 զինծառայող,

4) քրեակատա­րո­ղա­կան ծառայության 5 զինծառայող:

Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակ­­ցու­թյան այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:

Ծրագրի իրականացման ժամկետը 10 տարի է:

Ծրագրի մասնակիցներին պետական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, իսկ ՀՀ մարզերում` նաև երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկեր տրա­­­­մա­դրվում են մեկ անգամ:

Պետական աջակցության ծավալը որոշվում է` ելնելով բնակարանի հաշվար­կա­յին ար­­­ժեքի չափից:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցու­­­­ցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

Կանխավճար. Վարկերը տրամադրվելու են ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90% -ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10% մեծություն: Կանխավճարը ֆինանսավորվում է պետության կողմից: Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարի 10%-ը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների միջին շուկայական արժեքի 10%-ը: Համապատասխան տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների շուկայական միջինացված արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տարվա յուրա­քանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում է համապա­տասխան մարմինների ղեկավարներին:

Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:

Վարկի տարեկան տոկոսադրույքը` առավելագույնը 9%, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի (զինծառայողի) համար, հիփոթե­քային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%: Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալ, բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձեռք բերվող բնակարանների նկարագրություն.

Բնակարանի առավելագույն մակերեսը Բնակարանի առավելագույն արժեքը
Բնակարանի տեսակ 1 55 քմ 16.5 մլն ՀՀ դրամ
Բնակարանի տեսակ 2 75 քմ 22.5 մլն ՀՀ դրամ
Բնակարանի տեսակ 3 95 քմ 28.5 մլն ՀՀ դրամ

 

Դիմում-հայտերի հավաքագրումը և զինծառայողների հաշվառումը

Ծրագրի շրջանակներում  բնակելի տուն ձեռք բերելու ցանկություն ունեցող զինծառայողը համապատասխան մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում-հայտ: Յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտերի ներկայացման ժամկետ է սահմանվում 30 օրը, որի վերաբերյալ համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով տեղեկացվում են տվյալ մարմնի զինծառայողները:

Դիմում-հայտում  պետք է նշված լինի զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զինվո­րա­կան կոչումը, ստորաբաժանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռա­խո­­­­սա­­համարը, ընտանիքի կազմը (նշելով անունները, ազգանունները և զինծառայողի հետ ազ­գակ­­­ցական կապը), ակնկալած բնակարանի (բնակելի տան) սենյակների թիվը:

Պատասխանատու ստորաբաժանումը վարում է ծրագրի մասնակիցների ռեեստր, որում գրանցվում են դիմում-հայտերի ստացման, դրանց քննարկման ար­դյունքների հիման վրա ընդունված որոշումների, զինծառայողներին ուղարկված ծանու­ցում­ների մասին բոլոր տվյալ­ները:

Դիմում-հայտի հիման վրա զինծառայողին 5-օրյա ժամկետում տրվում է տեղեկանք՝ ծրագրի շրջանակներում համագործակցող բանկ ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում է զինծառայողի կողմից ծրագրին մասնակցելու դիմում հայտ ներկայացնելու, զինծառայողի դրամական ապահովության չափի և ակնկալած բնակարանի (բնակելի տան) սենյակների թվի, հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբ­սի­դավորման և կանխավճարի տրա­մա­դր­ման պատրաստակամության մասին:

Եթե համապատասխան տեղեկանքի տրման օրվանից հետո 15-օրյա ժամկետում զինծառայողը չի ներկայացնում ծրագրի շրջանակներում համագործակցող բանկի գրա­վոր հա­­­­մա­ձայնությունը` զինծառայողին և (կամ) նրա ընտանիքի անդամին կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին, կամ համագործակցող բանկը գրավոր մերժել է զինծառայողին վարկ տրամադրել, ապա զինծառայողը հանվում է մասնակիցների ռեեստրից, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում տեղեկացվում է զինծառայողին:

Սույն կարգի 9-րդ կետում սահմանված ժամկետում զինծառայողի կողմից կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին համագործակցող բանկի գրա­վոր հա­­­­մա­ձայնության հետ միասին ներկայացվում են`

1) զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստա­թղ­թերի, զինծառայողի սպայական վկայականի պատ­­­­­ճենները,

2) բնակարանային ապահովմանն ուղղված պե­­տա­­­­կան աջակցու­թյան ծրագրից առաջ­նա­­հերթության կարգով օգտվելու իրավունք տվող` սույն կարգի 12-րդ կետում նշված բնութա­գրիչների փաստը հավաստող փաստա­թղթե­րի պատճեն­ները

3) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու համար հիփոթեքային վարկավորման դեպքում` անհատական բնակելի տան շինարարության  թույլտվությունը, համապատասխան նախագիծը և նախահաշիվը՝ կազմված լիցեն­զա­վոր­ված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

Պատասխանատու ստորաբաժանումը համագործակցող բանկի կողմից զինծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափերի և սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնա­հեր­թությունների հիման վրա կազմում են ըստ հերթականության յուրաքանչյուր տարվա համար հավակնորդ զին­­­ծառայողների ցուցակը, որը հաստատվում է համապատաս­խան մարմնի ղեկա­վա­րի հրամանով և հրապարակվում է համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում: Հավակնորդների ցուցակի կազմում յուրաքանչյուր փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում թարմացված ցուցակը հրապարակվում է համապատասխան պետական մարմնի կայքում:

Հաշվառված զինծառայողների՝ յուրաքանչյուր տարվա համար ծրագրից օգտվելու առաջնահերթությունը որոշվում է ստորև ներկայացվող բնութա­գրիչներին համապա­տասխանող թվային արժեքների հանրագումարի արդյուն­քում առավելագույն միավորներ հավաքելու սկզբունքով.

1)  Ազգային հերոսներ`  10 միավոր,

2) Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշա­նակիր զիծառայողներ`  8  միավոր,

3) Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշա­նակիր զիծառայողներ`  6  միավոր,

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողութ­յունների մաս­­­նակից զինծառայողներ` 5 միավոր,

5) հրամանատարական կազմի զինծառայողներ՝

- զորամիավորման հրամանատար՝ 8 միավոր,

- զորամիավորման հրամանատարի տեղակալ` 7 միավոր,

- միավորման հրամանատար՝ 7 միավոր,

- միավորման հրամանատարի տեղակալ` 6 միավոր,

- բրիգադի, գնդի հրամանատար՝ 6 միավոր,

- բրիգադի, գնդի հրամանատարի տեղակալ՝ 5 միավոր,

- առանձին գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար` 5 միավոր,

- առանձին գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի տեղակալ` 3 միավոր,

- գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար` 4 միավոր,

- գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի տեղակալ` 3 միավոր,

- վաշտի (մարտկոցի) հրամանատար` 3 միավոր,

- դասակի (հաշվարկի) հրամանատար` 2 միավոր,

6) առնվազն 5 օրացուցային տարի ժամկետով հակառակորդի հետ շփման գծում մար­տա­­կան հերթապահությունում ընդգրկված զինծառայողները` 5 միավոր, իսկ նույն պայման­ներում 5 տարուց ավելի ծառայության յուրաքանչյուր լրիվ օրացուցային տարվա համար՝ 1 միավոր,

7) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած ու առաջին սպայական զինվորա­կան կոչում ստացած զինծառայողների կողմից ռազմաուսումնական հաստա­­տու­­թյուններն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներ` 2 միավոր, իսկ նշված կազմից` ռազմաուսումնական հաստա­տությունները գերազանցությամբ ավարտած զինծառայողներ` 3 միավոր, ամուս­նա­ցած զինծառայողներ` 4 միավոր,

8) ռազմական ակադեմիա ավարտած զինծառայողներ՝ 3 միավոր,

9) զինծառայողի մինչև 18 տարեկան կամ մինչև 23 տարեկան ուսանող յուրա­քանչյուր երեխան` 1 միավոր, իսկ մինչև 18 տարեկան 3-րդ երեխայից սկսած` յուրա­քանչ­յուր երեխայի համար` 2 ական միավոր,

10) զինծառայողի մինչև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդա­մու­թյուն ունեցող յուրաքանչյուր զավակի համար, եթե հաշմանդա­մություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը` 2 միավոր,

11) զինծառայողներ, ովքեր 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստա­նի Հանրա­պետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տա­րա­ծություն, կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստի­ճանի վթա­րային է և քանդման ենթակա՝  5 միավոր,

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողու­թյունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտա­կան հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողա­կան պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողի զավակ հանդիսացողզինծա­ռայողներ՝ 3 միավոր,

13) առնվազն 20 և ավելի օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժով երկարամյա ծառայության, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի զավակ հանդիսացող զինծա­ռայողներ՝ 2 միավոր,

14) մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարե­լավ­ման կա­րի­քավոր հաշվառված և բնակարանային պայմանների բարե­լավ­ում չստացած զինծառայողի կողմից նպատակային ծրագրից օգտվելու դիմում-հայտ ներկա­յացնելու դեպքում՝ բնակարանային պայմանների բարե­լավ­ման հաշվառման մեջ գտվելու յուրաքանչյուր երեք տարվա համար՝ 2 միավոր:

Սահմանամերձ համայնքի կարգավիճակ ունեցող բնակավայրերում հաշվառված և/կամ բնակվող զինծառայողները սահմանամերձ համայնքում երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվում են առաջնահերթ:

Զինծառայողը հավակնորդների ցուցակից հանվում է, եթե`

1) գրավոր դիմել է իրեն այդ ցուցակից հանելու համար,

2) սահմանված կարգով ստացել է պետական աջակցություն` բնակարան ձեռք­­­­ բե­րե­­լու կամ անհատական բնակելի տուն  կառուցելու համար,

3) մինչև հիփոթեքային վարկավորման պայմանագիր կնքելն օրենքով սահմանված որևէ հիմքով արձակվել է զինվորական ծառայությունից:

 

 

 

Նույն շարքից