Տնտեսություն 

Ցանկացած ՀԴՄ մեքենա կարող է գրանցվել ՊԵԿ-ում, եթե ունենա մեր սահմանած տեխնիկական պահանջները. Դավիթ Անանյան

analitik.am

Այսօր՝ հունվարի 10-ին, կայացած կառավարության նիստից հետո ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց նոր հսկիչ դրամարկղային մեքենաների մասին: Նա նշեց, որ  հաշվիչ դրամարկղային մեքենաների գների մասին սոցացնցերում տարբեր տիպի մեկնաբանություններ են արվում. «Սոցցանցերում խոսում են այն մասին, որ այդ նույն մեքենան այլ երկրներում ավելի էժան է, քան Հայաստանում: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրություն անենք համադրելի բաների միջև: Նոր սենդնի հսկիչ  դրամարկղային մեքենա տերմինը, որը մենք օգտագործում ենք կենցաղային մակարդակում, իրականում դա չի, մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանել ենք տեխնիկական պահանջներ:

Ցանկացած մեքենա, որն այդ տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ մեր համակարգին և գործել: Չկա պահանջ, որ պարտադիր պետք է ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ից ձեռք բերվի այդ մեքենան: Ինչ վերաբերում է ներմուծված ՀԴՄ մեքենային, ապա Անանյանը նշեց, որ  դրա ինքնարժեքը կազմում է  158 հազար դրամ, վաճառքի գինն էլ  սահմանվել է 160 հազար դրամ. Օրենսդրությամբ տրված է հնարավորություն , որ մինչև երկու տարի տարաժամկետ գրաֆիկով վճարվի   հսկիչ դրամարկղային մեքենայի արժեքը: Սակայն, մենք չենք պարտադրում, որ անպայման այդ հսկիչ դրամարկղային մեքենաները լինեն: Ցանկացած հսկիչ դրամարկղային մեքենա, որը կունենա ՀԴՄ-ի ֆունկցիա՝ այսինքն հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնները տրամադրող ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու գործառույթ, էլեկտրոնային հաշիվ չհանդիսացող  հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հնարավորություն, պոստտերմինալի հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն: Բոլոր այն մեքենաները, որոնք կունենան այս գործառույթները, կարող են բերվել և գրանցվել ՊԵԿ-ում»:

Անանյանի խոսքով, պարտադիր չէ, որ բոլորը գնեն հենց այն մեքենաները, որը ներմուծել է ՊԵԿ-ը, մարդիկ կարող են գնել ցանկացած այլ մեքենա, որը կունենա վերոնշյալ հնարավորությունները:

Նույն շարքից