Բարի օր Վերլուծական 

«Տրակտորային» քաղաքականություն

analitik.am

Գերտերությունների տնտեսական, քաղաքական, էթնիկ, կրոնական շահերի բախման խաչմերուկում դարեր շարունակ փորձ է արվել իրականացնել Հայաստանը բաժան-բաժան անելու, Հայաստանն առանց հայի թողնելու սարսափելի պրոեկտը, որը պարբերաբար, փոքր ու մեծ ալիքների տեսքով, հրամցվել է մեզ: Վերջին մեծ ալիքներից մեկը սկսվեց դեռևս 90-ականներին՝ հետխորհրդային, նորանկախ Հայաստանում:

Հետևողականորեն շարունակվեց առ այսօր, ու հիմա կարծես հասել ենք մի կուլմինացիոն կետի, երբ երկրում ընթացող քաղաքական պրոցեսները խոսում են իրենց փոխարեն և փաստում, որ, այո՛, գործըթացը շատ ինտենսիվ թափ է ստացել:

Այս մասին բազաթիվ փաստերից, տեղական և միջազգային վերլուծություններից առանձնակի ուշագրավ է, միգուցե որոշակիորեն ծեծված, բայց այնուամենայնիվ արդիական ամերիկացի լրագրող Լինկոլն Սթեֆնսի «Այդ անհնարին հայերը» աղմկահարույց հարցազրույցը բրիտանական հայտնի հետախույզ, արևելագետ, Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայության գործակալ, ազգությամբ հրեա Լոուրենս Արաբացու հետ, որը գրի է առնվել 1919թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովի ժամանակ:

Մեջբերում հարցազրույցից. «Ուրեմն, դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ` ամերիկացիների՞ս: Հիանալի է: Երկու հարց է ծագում. Ի՞նչ կարող է անել ձեր դաշնակիցը Հայաստանում առանց աշխատուժի: Եվ ի՞նչ կարող ենք անել հայերի հետ մենք` ամերիկացիներս, առանց Հայաստանի»: «Օ՜,- ասաց Արաբացին,- ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան: Աշխատուժի պակաս չկա»:

Ինչպես նշվեց, ըստ մշակված ու կանոնակարգված սցենարի Հայաստանն ինտենսիվ հայաթափվում է, փոխարենը «Բարի գալուստ է» ասվում այլազգի քաղաքացիներին, հատկապես վերջին ամիսներին: Շատ կարևոր է հասկանալ, որ նշվածը որևէ կապ չունի տուրիզմի հետ՝ իր բովանդակային նշանակությամբ: Երկիրը պարզապես հեղեղված է այլազգիներով՝ հնդիկ, ադրբեջանաիրանցի, ֆիլիպինցի,....մարդիկ, ովքեր ամենուր աշխատանք են փնտրում, իրենց ծառայություններն առաջարկում, ի դեպ բավական մատչելի, տարածում են իրենց մշակույթը փողոցում, ժամանցային վայրերում և գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Առաջին հայացքից թվում է, թե որևէ արտասովոր և առավել ևս վտանգավոր բան չկա: Աշխարհում՝ եվրոպական պետություններում, Ամերիկայում, Ռուսաստանում, ամենուր նման իրավիճակ է: Սակայն եթե այս իրավիճակը ընդունելի է մեծ երկրների պարագայում, ապա փոքր երկրների դեպքում այն կարող է պարզապես կործանարար լինել: Եվ միգուցե մտահոգիչ չլիներ, եթե զուգահեռ ականատեսը չլինենինք այն գործընթացներին, որոնք վերջին ամիսներին ծավալվում են մեր երկրում, և որի արդյունքում բազմաթիվ հայ աշխատավորներ՝ բանվորներ, հանքափորներ, պետական ծառայողներ, մատուցողներ, դուրս են մղվում աշխատաշուկայից՝ իրենց տեղը զիջելով այլազգի քաղաքացիներին: Այսօր ականատես ենք «օպտիմալացում», «բարեկարգում» սիմվոլների տակ համատարած կազմաքանդման մեխանիզմի գործադրմանը՝ առանց նորի ստեղծման. ժողովրդի հալածման ու երկրից վտարման ավելի կատարյալ տարբերակ չէր էլ կարող ընտրվել:

Այնպիսի տպավորություն է, ասես երկիրս վերածվել է մի մեծ շինհրապարակի, ուր տրակտորներով ու բուլդոզերներով հողին են հավասարեցնում ստեղծածը, առանց որևէ նոր արժեք ստեղծելու. էստեղ հատկանշական է ֆիքսել, լավ ֆիքսել, որ դա արվում է հայ մարդու ձեռքով. թուրքը չի կոտորում, պարսիկը չի ամպստամբում, հայն է ավիրում:

Տեղին է հիշել Չարենցի բոլոր ժամանակների ամենահայապահպան խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այսօր առավել, քան արդիական են այս խոսքերը, միայն մի փոքրիկ հավելմամբ. «Խելամիտ ու հայապահպան ղեկավարների առաջնորդությամբ», հակառակ դեպքում հավաքականությունը, դրսևորված 2018թ. գարնանը, կվերածվի միասնական, հավաքական շիլաշփոթի, որտեղից միակ ելքը մեկը կլինի....

Բարին ընդ մեզ:

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ 

 

Նույն շարքից