Բիզնես 

Հայաստան. արդյո՞ք գնորդն այլընտրանք ունի

analitik.am

Փոքր տարածք ունեցող Հայաստանում  գների տարբերությունը սկզբունքորեն շոշափելի չպետք է լինի. մայրաքաղաքից որևէ հեռավոր կետ ուղևորությունը տևում է մի քանի ժամ: Հետևաբար, ապրանքների փոխադրումների արժեքը առանձնապես բարձր չպետք է լինի: Հետևաբար, մանրածախ գների մեծ տարբերությունը մտորելու տեղիք է տալիս:


Պաշտոնական վիճակագրությունը ամսական տվյալներ է  տրամադրում գների վերաբերյալ հանրապետության մայրաքաղաքում և 11 քաղաքներում: Հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ մենք կարող ենք հաշվարկել մարզերի քաղաքներում միջին թվաբանական գները, ու համեմատել դրանք մայրաքաղաքի հետ: Օրինակի համար ընտրենք ապրանքներ, որոնց հումքը կամ արտադրության ռեսուրսները ներմուծմվում են:


Այսպես, բարձրակարգ տեսակի ալյուրի միջին գները մայրաքաղաքում, գրեթե մեկուկես անգամ բարձր են, քան մարզերի քաղաքներում. բարձրակարգ տեսակի հացը`11 տոկոսով, մակարոնեղենը՝ 31 տոկոսով: Եգիպտացորենի ձեթը մայրաքաղաքում միջինը 25 տոկոսով ավելի թանկ է, իսկ զեյթունինը՝ 14 տոկոսով:  Ճիշտ նույն իրավիճակն է սուրճի և կակաոյի դեպքում. երևանյան միջին գները համապատասխանաբար 22 և 14 տոկոսով ավելի բարձր են, քան մարզերի քաղաքներում:


Ձկան պահածոն, իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանք չէ, բայց տեսականու պարզությունը  ճիշտ համեմատության հնարավորություն է տալիս: 250 գրամ քաշով «տոմատի սոուսով շպրոտը» մայրաքաղաքում 38 տոկոսով ավելի թանկ է, քան մարզում, 160 գրամ քաշով «Շպրոտը»՝ 8 տոկոսով: Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկրվող պարենամթերքից  միայն շաքարավազն է Երևանում ավելի էժան, այն էլ ընդամենը 2 տոկոսով:


Տեսականորեն գները պայմանավորում է «առաջարկի և պահանջարկի» համահարաբերակցությունը: Բայց այս գործընթացի օբյեկտիվությունը  միշտ չէ, որ հուսալի է: Ի վերջո, շատ այլ գործոններ են ազդում գնագոյացման մեխանիզմի վրա: Ամենանշանակալին շուկաների մենաշնորհայնացումն է, որտեղ հնարավոր է սահմանել ցանկացած գին:


«Մենաշնորհատեր» տերմինը հաճախ ընկալվում է որպես շատ խոշոր առևտրային ընկերություն: Իրականում, մենաշնորհատեր կարող է լինել փոքրիկ խանութը: Ընդ որում ոչ միայն հեռավոր գյուղում, այլ նաև մայրաքաղաքում, եթե մեկ այլ նման օբյեկտի ծառայություններից նպատակահարմար չէ օգտվել:


Օրինակ, ինչ-որ բակային խանութում տվյալ ապրանքը մի քանի դրամ ավելի էժան է, քան մյուսներում, սակայն այն հեռու է գտնվում, ու գնորդը ծախսելու է տրանսպորտի վրա, ուստի ստացվում է, որ նա այլընտրանք չունի, և նա ստիպված է լինում տվյալ ապրանքի համար ավելի թանկ վճարել:


Սննդամթերքի մանրածախ առևտրի կազմակերպման ժամանակ բաշխման ծախսերի կրճատման առումով առավել հարմար են  սուպերմարկետները: Վերջիններս մայրաքաղաքում իրենց արժանի տեղն են զբաղեցրել եւ նրանց թիվը կայուն աճում է: Ինչ-որ չափով սուպերմարկետները կարող են ցածր գին ապահովել: Սակայն դատելով վերոնշյալից՝ այս գործառույթը լիարժեք չի իրականացվում...

Նույն շարքից