Բիզնես 

ՄՄ անդամ երկրներ ոսկերչական ապրանքներ արտահանելու համար Հայաստանին հատուկ պահեստ է հարկավոր

analitik.am

ՄՄ անդամ երկրներ ոսկերչական ապրանքներ արտահանելու համար Հայաստանին հատուկ պահեստ է հարկավոր: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության պետական ստուգիչ պալատում թանկարժեք մետաղների ու քարերի օգտագործման վերահսկողության բաժնի պետ Ալեքսեյ Բերկովիչը:

«Անցակետը կարող է ունենալ լայն մասնագիտացում, սակայն ոսկերչական արտադրանքի եւ հումքի մաքսազերծման համար պետք է առանձնացաված հատուկ կետ լինի: Արտոնագրումն իրականացնում է ոչ թե Միացյալ տնտեսական հանձնաժողովը, այլ ազգային օրգանները»,- հստակեցրել է Բերկովիչը:Ոսկերչական իրերի ներկրման մաքսային տուրն ըստ Միացյալ մաքսային օրենսգրքի կազմում է 10-15 տոկոս, իսկ արտահանման տուրքերը կարգավորվում են ազգային մակարդակում: Մաքսային միության ներսում շրջանառության ընթացակարգն այժմ կազմվում է միասնական Միացյալ տնտեսական հանձնաժողովի(ՄՏՀ) կողմից:Հաշվի առնելով, որ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում կարող են գործել նաեւ ոսկերչական ընկերությունների (Գյումրու տեխնոպարկում, որին պատրաստվում են ԱՏԳ կարգավիճակ շնորհել, նման մեկն արդեն կա), ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՏԳ-ից ապրանքների փոխանցման պայմանագիրը կարգավորվում է երկկողմանի համաձայնագրերով: Այդպիսին արդեն ստորագրվել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ: «Եթե Հայաստանը որոշի միանալ Մաքսային միությանը, ապա անհրաժեշտ են երկկողմ համաձայնագրեր՝ առանձին կամ անդամակցության համաձայնագրի տեքստում», - ավելացրել է նա:

Ընդհանուր մաքսային տարածք ունենալով՝ ՄՄ անդամ երկրները առանձին ստուգում են ներմուծվող ոսկերչական ապրանքի կնիքը՝ նույնիսկ ՄՄ անդամ երկրից: « Կնքման մեկ համակարգի եւ կամ միմյանց կնիքների ճանաչման մասին դեռ խոսք չի եղել. յուրաքանչյուր երկիր ունի տարբեր մոտեցում: Եթե  Հայաստան արդյունաբերությունը ազատականացված է, եւ լիցենզիաների տրամադրմամբ զբաղվում են մասնավոր ընկերությունների,  ապա Ռուսաստանում կնիքը սահմանում է Կնիքների պալատը, Բելառուսում նունպես պետական մարմինը, Ղազախստանում՝ պետական սեփականություն հանդիսացող ընկերությունը», - ասել է Բերկովիչը: Այսպիսով, հայկական ոսկերչական ապրանքը Ռուսաստան արտահանման ժամանակ կրկնակի ստուգման կենթարկվի ու կկնքվի:

Նույն շարքից