Իրավական Տեսանյութեր 

Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են /տեսանյութ/

Հունվարի 23-ին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում մի մեքենա երթևեկել էր մայթով։

Նույն օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են մեքենան և վարորդին։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և վարորդի նկատմամբ կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից