Միջազգային Քաղաքականություն 

Հայկական ծագման պատճառով Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցին չեն ընդունել Բաքվում

analitik.am

Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցուհուն հայկական ծագման պատճառով թույլ չեն տվել մասնակցել հունվարի 13-16-ը Բաքվում տեղի ունեցած սեմինարին, որը կազմակերպվել էր Եվրամիության կողմից:

Այս մասին հայտնել է  «Европейская правда»-ն՝ նշելով, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմել է ԵՄ դեսպանատուն՝ խնդրելով զերծ մնալ հետագա միջոցառումները Ադրբեջանի տարածքում անցկացնելուց:

Հայտնի է, որ հայազգի պատվիրակ Մերի Հակոբյանը, որին Ադրբեջանը թույլ չի տվել մասնակցելու սեմինարին, Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման բաժնի տնօրենն է:

Նույն շարքից