Սպորտ 

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը՝ լավագույն մարզիչ

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Նույն շարքից