Միջազգային Քաղաքականություն 

Այս տարի ԱՄՆ-ը կսկսի գերձայնային զենքի փորձարկումը

analitik.am

Գերձայնային զենքի ակտիվ փորձարկումը Պենտագոնը կսկսի 2020 թվականին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմավարական հրամանատար Չարլզ Ռիչարդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով այս տարին կարևոր է գերձայնային զենքի մշակման գործում: Պենտագոնը կսկսի ամառային փորձարկումներ անցկացնել, ինչպես նաև կպատրաստի բազա՝ գերձայնային համակարգերի արտադրության համար:

Ռիչարդը նշել է, որ այսկերպ Պենտագոնը կապահովի իր մշտական, տեսանելի և գլոբալ ներկայությունն աշխարհում, որի նպատակն է ազդել հակամարտության բոլոր փուլերում թշնամու վարքագծի վրա, առանց միջուկային շեմն անցնելու:

Նույն շարքից