Հասարակություն 

Մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում. Սպարտակ Սեյրանյան

analitik.am

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նույնն է հիմա

Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ...

Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք...

Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն...Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք...»:

Նույն շարքից