Գիտություն Հասարակություն 

Հնագույն սարկոֆագի ներսում գաղտնի տեքստ է հայտնաբերվել

analitik.am

Հնէաբանները եգիպտական հնագույն սարկոֆագի ներսում հայտնաբերել են 3 հազար տարվա հնությամբ տեքստ և Արևի աստված Ռա-Խորախտեի նկարը: Այս մասին հայտնում է Phys.org-ը:

Գիտնականները հետազոտել են արտեֆակտը՝ ցանկանալով ստանալ սարկոֆագի ամբողջական թվային նկարը: Հայտնի է, որ սարկոֆագում հանգչել է Հին Եգիպտոսի քուրմ Անխ-Խոնսուի մարմինը: Մումիան դուրս է բերվել դագաղից ավելի քան 100 տարի առաջ, երբ այն Եգիպտոսից Քեմբրիջ է տեղափոխվել, սակայն սարկոֆագը վերաբացվել է 30 տարի առաջ:

Արևի աստծո նկարը թաքնված է եղել խեժի շերտի տակ, որը գործածել են թաղման ժամանակ: Հայտնաբերվել է նաև հիերոգլիֆների շարք, որը թարգմանվում է. «Ռա-Խորախտե, մեծ աստված, երկնքի տեր»:

Նույն շարքից