Գլխավոր Իրավական 

Էդվարդ Գալստյանին կանչել են Քննչական կոմիտե. Վահագն Վարագյան

analitik.am

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանին հրավիրվել է ՀՀ ՔԿ: Այս մասին հայտնում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

«Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ: Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը սեղմվում է»,-գրել է նա իր էջում:

Հիշեցնենք, որ Գալստյանն ակտիվ կերպով մասնակցում էր այն ուսանողների բողոքի ակցիաներին, որոնք պայքարում էին բուհերից հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը չեղարկելու դեմ:  Նա անգամ գործադուլ էր հայտարարել այդ օրերին:

Նույն շարքից