Տնտեսություն 

Լարսը դժոխքի ճանապարհ է. տնտեսագետ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով տնտեսության ոլորտում անհանգստացնող ցուցանիշներին, առանձին խոսեց արտահանման մասին. «Արտահանման ծավալների աճի տեմպն ավելի ցածր է, քան՝ ներմուծման ծավալները»:

Տնտեսագետը խոսեց նաև կառուցվածքի մասին՝ նշելով, որ Եվրամիության հետ առևտրի ծավալները նվազում են ի հաշիվ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի. «Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն նոր, հավելյալ հնարավորություններ է տվել, սակայն դա մեզ պետք է անհանգստացնի»:

Ասատրյանը նշեց, որ անցած շաբաթ եղել է Վրաստանում, տեսել է ճանապարհը, որով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ. «Դա դժոխքի ճանապարհ է: Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել տնտեսական քիչ թե շատ խելամիտ զարգացում: Ես տեսել եմ հայկական հարյուրավոր կանգնած ավտոմեքենաները»:

 

Նույն շարքից