Տնտեսություն 

Մենք՝ հայերս, մեր մասին մտածում ենք, որ օ՜ֆ էս ինչ խելոք ենք, բայց իրողությունը մի քիչ այլ է. տնտեսագետ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, խոսելով ավտոմեքենաների հետ կապված խնդրի մասին, նշեց, որ այն կապ ունի մեր հայկականության հետ. «Մեկը դեղատուն է բացում, տեսնում ես, որ ամբողջ փողոցը դեղատուն է: Նույն էլ այս երևույթն էր: Հայերս ոգևորված որոշել էինք, որ հունվարի 1-ից ավտոմեքենաների գինը բարձրանալու է՝ ոչ պակաս, քան այնքանով, որքան հարկերն են ավելանալու՝ այդ ընթացքում մոռանալով պահանջարկ-առաջարկի օրենքի մասին: Մեր շուկայում ավտոմեքենան կարժենա այնքան, որքան դրան տրվող գինը»:

Ասատրյանի խոսքերով, իշխանություններն այս հարցում կոնկրետ անելու քայլ չունեն. «Մարդիկ պետք է ավելի խելամիտ լինեն, իրենց բիզնեսն ավելի արդյհունավետ կառավարեն, ինչ-որ տեղ հրաժարվեն սպասվող բարձր եկամուտից մեծ կորուստներ չունենալու համար»:

«Իշխանությունների անելիքն ավել ընդհանուր է: Մենք ֆինանսական գրագիտությամբ չենք փայլում: Մենք մեր մասին մտածում ենք, որ օ՜ֆ էս ինչ խելոք ենք, բայց իրողությունը մի քիչ այլ է: Իշխանությունները, ԿԲ-ն ընդհուպ պետք է խնդիր դնեն դպրոցական ծրագրերում ֆինանսական գրագիտության տարրեր մտցնելու համար: Դա է իրական կյանքը, մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում, որը ռիսկեր է պարունակում: Պետք է հասարակությանը դաստիարակել»,-ասաց տնտեսագետը:

Բանախոսի կարծիքով, ավտոմեքենաների խնդիրն այնքան էլ մեծ չէ. «Մեկ տարվա ավել մեքենա է ներկրվել Հայաստան, որը մաշվելու է գնա: Ակնհայտ է, որ այս տարի ներմուծման ծավալները կտրուկ անկում են ապրելու: Լավ չէ, որ մարդիկ կորուստներ են ունենում, բայց այդպես էլ է լինելու»:

 

Նույն շարքից