Հասարակություն 

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող բալիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը

analitik.am

Աննա Հակոբյանն իր էջում գրում է.

«Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող մեր բալիկները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու ժպիտը»:

Նույն շարքից