Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հանրաքվեի վրա ծախսվող 3,5 միլիարդը ներհոսելու է տնտեսություն

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց 3,5 միլիարդ դրամ տրամադրել ապրիլի 5-ին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն կազմակերպելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, այդ գումարը հետագայում ներհոսելու  տնտեսություն. «Ի վերջո տնտեսական գործարքներ են տեղի ունենալու: Ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո, պետք է գումարներ ծախսվեն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ևս գումար արժեցան: Ընդհանրապես ցանկացած պետական կառավարում ենթադրում են պետական ծախսեր, ուստի շահարկումները տեղին չեն»:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ հանրաքվեից հետո հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ կդառնա և ավելի մեծ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե:

Նույն շարքից