Ռազմական 

Թուրքիան ԱՄՆ-ից «Պատրիոտ» ՀՕՊ համակարգեր է խնդրել. Բլումբերգ

analitik.am

Ըստ Բլումբերգի հաղորդած տեղեկության՝ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է «Պատրիոտ» ՀՕՊ հակահրթիռային համակարգ: Բլումբերգը հղում է կատարել թուրքական պաշտոնական աղբյուրներին։

Հրապարակված հոդվածի համաձայն՝ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է հարավային սահմանին տեղակայել «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության երկու համակարգ, որպեսզի կարողանա հակահարված տալ  ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական զորքերի կողմից հնարավոր գրոհներին։  Նշվում է նաև, որ Թուրքիան կարող էր օգտագործել F-16 կործանիչ-ռմբակոծիչները, Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթարկվող ստորաբաժանումներին հարված հասցնելու համար, եթե «Պատրիոտ» համալիրները տեղակայված լինեին սահմանային շրջանում:

Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ զինված ուժերը գործի կդնեն «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը։ Անցյալ շաբաթ թուրքական կողմի խնդրանքը փոխանցվել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին: Պաշտոնական Վաշինգտոնը դեռևս չի արձագանքել Թուրքիայի խնդրանքին։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Թուրքիան մտադիր է հետ մղել սիրիական ուժերը Իդլիբ նահանգում մինչև այս ամսվա վերջ, նույնիսկ եթե դրա Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության գնով։

regionmonitor

Նույն շարքից