Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանի հետ զրույցից առաջ Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը տեղեկացրել է, որ նիստի ժամանակ մանրամասն քննարկում է տեղի ունեցել սիրիական Իդլիբի վերաբերյալ:

Բացի դրանից, Պուտինը հայտնել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մասին և քննարկել ռուս-բելառուսական հարաբերությունները:

Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Իդլիբում ռուսական ու թուրքական զորքերի հնարավոր բախման մասին՝ հույս հայտնելով, որ գործը դրանի չի հասնի:

 

Նույն շարքից