Ռազմական 

ԱՄՆ-ն 715 միլիոն դոլարի զենք է կորցրել Սիրիայում

analitik.am

Հազար միավոր զենք ու զինամթերք, որը ԱՄՆ-ն 2017-2018 թվականներին մատակարարել է Սիրիայում իր դաշնակիցներին, կարող են կորած և գողացված լինել: Այս մասին հայտնում է «Military Times»-ը՝ հղում անելով Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցին։

Ինչպես հետևում է փաստաթղթից, խոսքը մոտ 715 միլիոն դոլար արժողությամբ զենքի մասին է, որը մատակարարվել է Վաշինգտոնին աջակցող խմբավորումներին՝ Սիրիայում ԻՊ ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարելու համար։

Պենտագոնի տվյալներով՝ մոտ 4,1 հազար միավոր կորսված զենք, ներառյալ՝ նռնականետեր և գնդացիրներ, պահվել է ոչ համապատասխան պայմաներում: Արդյունքում դրանք կարող էին ժանգոտվել, ձևափոխվել և ոչ պիտանի դառնալ: Բացի այդ, սպառազինության մի մասը կարող է գողացված լինել, սակայն, թե ում ձեռքն է ընկել, զեկույցում չի նշվում:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Military Times»-ը, կորսված զենքերը, ամենայն հավանականությամբ, հայտնվել են ԻՊ և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների ձեռքում, ովքեր կարողացել են գրավել ԱՄՆ-ին աջակցող խմբավորումների զինանոցները: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Վաշինգտոնի մատակարարումները հիմնականում նախատեսված են եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության համար, որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Նույն շարքից