Հասարակություն 

Հայտնի է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական տիտղոսներից պաշտոնապես զրկելու ամսաթիվը

analitik.am

Մարտի 31-ից արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պաշտոնապես կդադարեն ներկայացնել բրիտանական թագը և չեն համարվի որպես թագավորական ընտանիքի ավագ անդամներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է The Sun-ից:

Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն լքել այն նախագծերը, որոնցում ներգրավված են եղել գրեթե երկու տարի: The Sun-ի փոխանցմամբ, նրանք ստիպված են եղել զիջումների գնալ այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր ֆունտ սթերլինգ են ծախսել, որպեսզի ստեղծեն կայք և ապրանքանիշ՝ օգտագործելով իրենց թագավորական տիտղոսները:

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի ավագ անդամի կոչումից հրաժարվելու մասին հայտարարեցին հունվարի 8-ին: Նրանք նշել են, որ ցանկանում են ֆինանսապես լիովին անկախ լինել, սակայն կշարունակեն աջակցել թագուհուն:

Նույն շարքից