Կորոնավիրուս Հասարակություն 

Թրամփը Կոնգրեսին խնդրել է 2,5 միլիարդ դոլար տրամադրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

analitik.am

ԱՄՆ նախագահի աշխատակազմը Կոնգրեսից լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է պահանջել՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է:

«ԱՄՆ-ում կորոնավիրուսը գտնվում է վերահսկողության տակ: Մենք կապի մեջ ենք բոլոր այն երկրների հետ, որոնք կապ ունեն դրա հետ»,-թվիթերյան իր էջում գրել է նախագահը: Պետության ղեկավարը հավելել է, որ այս հարցում ԱՀԿ-ի հետ է աշխատում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Նույն շարքից