Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մինչև փետրվարի 24-ը ներառյալ «ԱՅՈ» քարոզին հատկացրել է 59 րոպե, «ՈՉ» քարոզին՝ 46 րոպե

«Հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մինչև փետրվարի 24-ը ներառյալ սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ» քարոզին հատկացրել է 59 րոպե, «ՈՉ» քարոզին՝ 46 րոպե, չեզոք դիտարկումներին՝ 90 րոպե:

Մշտադիտարկման ժամանակահատվածում Հանրայինը կողմնակալ մոտեցումներ է ցուցաբերել: Փետրվարի 21–ին «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ հարցազրույցի ողջ ընթացքում Պետրոս Ղազարյանը թեման բովանդակայինից տեղափոխեց երրորդական հարթություն՝ հնարավորություն չտալով նույնքան հավասար պայմաններում «ՈՉ» քարոզել, ինչ պայմաններում փետրվարի 20-ին նույն հարթակում «ԱՅՈ» էր քարոզում վարչապետ Փաշինյանը:

Փետրվարի 22-ին «ՈՉ» քարոզչական կողմի անունից նշանակման ենթակա՝ տեղամասային հանձնաժողովի անդամների ներգրավմանը վերաբերող տեսանյութում Հանրայինն անդրադարձել է միայն 4 կուսակցություններին ուղղված խնդրանքին՝ չանդրադառնալով «ՈՉ»-ի փետրվարի 21-ի` անհատ քաղաքացիների կողմից համապատասխան հայտերի ընդունման վերաբերյալ հրապարակային հայտարարությանը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը քարոզարշավի ընթացքում պահպանել մասնագիտական անաչառությունն ու կողմերի նկատմամբ անկողմնակալությունը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից