Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցման վտանգի մասին մի քանի դիտարկում․ Աբովյան

analitik.am

«Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցման վտանգը արդեն տևական ժամանակ է, ինչ հուզում է հանրությանը։

Այս մասին մի քանի դիտարկում։

1.Իշխանությունները պարտավոր են կանխել՝ հակագրիպոզ դեղամիջոցների, բժշկական դիմակների և լրացուցիչ պարագաների թանկացումը և դեֆիցիտը, քանի որ մենք գիտենք, թե ինչպես են սպեկուլյանտները մարդկանց վախերի ներքո թանկացնում այս կամ այլ կարևոր ապրանքները։

2.Ոչ մի դեպքում չի կարելի  խուճապի մատնվել։ Խուճապը հաճախակի միտումնավոր է տարածվում հասարակության մեջ տարատեսակ դեստրուկտիվ (ներքին և արտաքին) տարրերի կողմից։

3.Իշխանությունները պետք է, ոչ թե թռուցիկ և հանգստացնող  անդրադարձներ կատարեն՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, այլ ամենօրյա ռեժիմով շատ մանրակրկիտ և հանգամանալից ներկայացնեն հանրությանը կատարվող աշխատանքների ցանկը, որոնք միտված են կորոնավիրուսի ներթափանցման կամ տարածման դեմ։

4.Հարգելի ժողովուրդ ջան, ամենակարևորը մի՛ տարածեք կասկածելի կայքերից խուճապային տեղեկություններ, ոչ մի դեպքում։

Կրկնեմ, 99 տոկոս դեպքերում այդ տեղեկությունները սուտ են և միտումնավոր են ներգցվում հայկական տեղեկատվական դաշտ»։

Արման Աբովյան

Նույն շարքից