Կորոնավիրուս Հասարակություն 

Չինացի մասնագետները կօգնեն Իրանին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ

analitik.am

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մասնագետների խումբ է գործուղել Իրան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար։

Այս մասին Тwitter-ի միջոցով տեղեկացրել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը։

«Covid -2019 վիրուսը բոլորիս թշնամին է։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ։ Ոչինչ չի կարող հաղթել Իրանի ժողովրդին»,- գրել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանն Իրան է ուղարկել 250․000 բշկական դիմակ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր և դեղամիջոցներ։

Մարտի 1-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվն Իրանում հասել է 54-ի, վարակվածների թիվը՝ գրեթե 1000-ի։

regionmonitor

Նույն շարքից