Գրեթե յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ցանկացել է իմանալ` ինչ կկատարվի իր հետ մոտ ապագայում: Շատերն անգամ այցելում են գուշակների, որոնց կանխագուշակումները միշտ չէ, որ հաջող է լինում: Գուշակություններից ամենահայտնին, թերևս, սուրճի բաժակի միջոցով ապագան կանխատեսելն է: Սա ամենատարածվածներից է:
Հետաքրքիր է, որ շատերն են իրենց իրավունք վերապահում սուրճի բաժակի մեջ տեսնել դիմացինի ապագան և քայլերը, հարկավոր է պարզապես խորհրդանիշերը ճիշտ հասկանալ և մեկնաբանել: Հին հնդկացիները գուշակել են սուրճի մրուրի միջոցով` ցանկանալով իմանալ, թե ինչքան հաջող կանցնի իրենց որսորդությունը:
Ենթադրվում է, որ սուրճի գավաթով գուշակությունը առաջացել է Պերուում, քանի որ հնուց ի վեր այն համարվում է սուրճ ներկրող միակ երկիրը: Իհարկե, հնում նշաններն այդքան էլ նման չեն եղել այսօրվա գուշակների առաջարկած բացատրություններին: Եվ այսպես, գուշակում ենք սուրճի գավաթով.
Սեր, հաջող ամուսնություն` իրար նայող երկու դեմք, երկու դեմք շրջանի մեջ, աղջիկ, տարեց կին, թիթեռ, գորտ, ծաղիկ, երեք հատվող եռանկյունիներ, օվալ, թվանշաններ` մեկ, վեց, յոթ։
Հաջողություն գործերում` ցուլը բլուրի վրա, ուղտ, կարապ, ճանճ, գլխիվայր աքաղաղ, փիղ, պատառաքաղ, դուռ, սև կետերով շրջապատված տուն, բահ կնոջ ձեռքին, մկրատ, աթոռ, եռանկյունի, օվալաձև բլուրներ, թվանշաններ` երեք, տասը։
Երջանիկ ընտանեկան կյանք, սեփական տուն` աքաղաղ, տանիքով տուն, շրջան և կողքին տուն, սպիտակ խաչ, ուղիղ երկար գիծ, թվանշան յոթ։
Առողջություն` շատ ուղիղ գծեր, ընդհատվող եռանկյունիներ։