Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Սաուդյան Արաբիան հայտարարել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

analitik.am

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Հիվանդը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, որը ժամանել է Իրանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքը։

Ըստ հաղորդագրության՝ վիրուսակիր քաղաքացին չի հայտնել երկրի իշխանություններին, որ այցելել է Իրան Բահրեյնից:

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անհապաղ ուղարկել է վարակի վերահսկողության խումբ, որպեսզի ստուգեն քաղաքացուն և  լաբորատոր հետազոտության համար նմուշ վերցնեն՝ զգուշավորության իրենց միջոցառումների շրջանակում:

Արդյունքները հաստատել են, որ տղամարդը վարակված է COVID-19-ով:

Նույն շարքից