Կորոնավիրուս Հասարակություն 

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

analitik.am

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։

Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։

Տեղեկացնում ենք նաեւ, որ նման տեղեկատվության տրամադրումը որեւէ պարտավորություն չի առաջացնում»։

Նույն շարքից