Կորոնավիրուս Քաղաքականություն 

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակում են զբոսաշրջիկների համար

analitik.am

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաեւ վատիկանյան բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում: Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:

«Իտալիայի իշխանությունների կողմից տրված ցուցումների հետ համաձայնեցմամբ, այսօրվանից ընդունվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Այսօրվանից Սուրբ Պետրոսի հրապարակն ու բազիլիկան փակ կլինեն Էքսկուրսիաների ու զբոսաշրջիկների համար»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌիաՆովոստին:

Նույն շարքից