Կորոնավիրուս Հասարակություն 

Կիլիան Մբապեի մոտ կորոնավիրուս են կասկածում. Նա թեստ է հանձնել

analitik.am

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով բաց է թողել իր թիմի վերջին 2 մարզումները, կորոնավիրուսի թեստ է հանձնել:

L’Equipe-ը հայտնում է, որ ֆրանսիացին թեստը հանձնել է այսօր, արդյունքները պատրաստ կլինեն վաղը:

Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Թոմաս Տոխիլն իր հերթին հայտնել է, որ Կիլիանն անգինա ունի և մարզումները բաց է թողել կոկորդի շրջանում ցավի պատճառով:

Չեմպիոնների լիգայի շրջանականերում «Բորուսիայի» դեմ խաղում Մբապեի մասնակցությունը հարցականի տակ է:

Նշենք, որ Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, 33 մարդ մահացել է, 86-ը ծանր վիճակում են, 12-ը բուժվել են:

Նույն շարքից