Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1-ին դեպքը

analitik.am

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:

Նախարարը նշել է, որ վարակակիրը տղամարդ է: Նա վարակվել է Եվրոպայում: Բժիշկները նրա առողջական վիճակը հիմա գնահատում են կայուն:

Նրա խոսքով` Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել:

Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Թուրքիա վերադարձող բոլոր քաղաքացիներին հորդորել են 14 օր ինքնամեկուսանալ:

Նա նկատել է, որ չնայած Թուրքիայի բոլոր հարևան երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այնուամենայնիվ, Թուրքիային «հաջողվել է»  այդ ընթացքում խուսափել վարակից:

Ermenihaber

Նույն շարքից