Կորոնավիրուս Հասարակություն 

Մերկելը զգուշացրել է, որ բնակչության 70 տոկոսը կարող է վարակվել կորոնավիրուսով

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բնակչության մեծ մասը վարակվելու է կորոնավիրուսով, եթե Եվրոպայի երկրները քայլեր չձեռնարկեն համաճարակի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մերկելը նշել է, որ բնակչության 70 տոկոսը կարող է վարակվել կորոնավիրուսով. «Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ առողջապահական համակարգը չծանրաբեռնվի վիրուսի տարածման դեմ պայքարի պատճառով»,-ասել է նա:

Կանցլերը հավելել է, որ Եվրոպայի երկրները չպետք է սահմանները փակեն համաճարակի պատճառով:

Նույն շարքից