Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը փրկում է. Գևորգ Պետրոսյան

analitik.am

 

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Դե, ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»...

Տնտեսական հեղափոխության ու մարդկանց կյանքը բարելավելու՝ դեռևս չիրականացված խոստումը դարձյալ մի քանի ամիս հեռու տշելու առիթն այս անգամ կորոնավիրուսն է:

Կառավարությունը յոթ երգ է երգում, յոթն էլ հայտնի վիրուսի մասին:

Դե իսկ ժողովուրդը դեռ համբերատար սպասում է...

Հա, չմոռանանք, որ կորոնավիրուսի տարածման մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ քաղաքացին...

Հերիք չի, որ նա իր գլխից չի հանում աղքատությունն ու շարունակում է սոված ապրել, մի բան էլ՝ օրը մի քանի անգամ չի չափում իր ջերմաստիճանը և չի ինքնամեկուսացվում...

Արա, բայց ինչ ամոթ ա...»:

 

Նույն շարքից