Կորոնավիրուս Հասարակություն 

Հրանտ Բագրատյանն առաջարկում է կորոնավիրուսի պատճառով ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ մի քանի հոդվածով դատվածների

analitik.am

Ճիշտն ասած ուզում էի մի քանի երաժշտական համար (սեփական և այլոց ստեղծագործություններ) ձեր դատողությանը ներկայացնել, վիդեոները կան։ Ուզում էի իմանալ ձեր կարծիքն առ այն, թե որոնք մտցնեմ ալբոմի մեջ։ Բայց կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են։ Հուսով եմ, որ օգտակար բան ասած կլինեմ։

Բանակ։

- Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։

- Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։

- Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։

- Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,

- Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,

- Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։

- ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։

Կալանավայրեր։

- Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։

- Տարեվերջին նախատեսված ամնիստիան հայտարարել հիմա։

- Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։

- Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։

- Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։

- Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։

- Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին։

p.s. Վաղը և մյուս օրը կխոսենք տնտեսական միջոցառումների, բիզնեսին պետական օժանդակության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների, կրթության, պետական ֆինանսների մասին։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

Նույն շարքից