Կորոնավիրուս Հասարակություն 

Ռումինացի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Ռումինիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի։ Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Ռումինիայի «Ազգային լիբերալ» կուսակցության երեք անդամների մոտ, որոնցից մեկը պատգամավոր է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102-ի: Վերջին երեք դեպքերը քաղաքական գործիչներ են, ովքեր մասնակցել են «Ազգային լիբերալ» կուսակցության վերջերս կայացած հանդիպմանը:

Պատգամավոր Լուչիան Խեյուշի, քաղաքապետ Դևեյ Ֆլորին Օանչինի և տեղի ղեկավարներից մեկի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, ինչպես նաև տեղի կազմակերպություններից մեկի ղեկավար Ադրիան Դեվիդ Նիկոլայի»,-ասվում է զեկույցում:

 

 

Նույն շարքից