Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Էջմիածնում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ․ տեսանյութ

analitik.am

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում եւ մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«Քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ
Այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները
   Քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը

  Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով:
  Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները»։

Նույն շարքից