Կորոնավիրուս Հասարակություն 

Ծաղկաձորում 14-օրյա կարանտին անցած Մելինեն պատմել է իր փորձառության մասին

analitik.am

Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթ Ծաղկաձորում կարանտին անցած Մելինե Մելքոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պատմել է մեկուսացման մեջ գտնված օրերի մասին։

Մելինե Մելքոնյանը առաջին հերթին շնորհակալություն է հայտնել․ «Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կային մեծատառով մարդիկ»,- նշել է նա:

Կարանտին անցած օգտատերը գրել է նաև, որ տեղի ունեցածը մեկուսացում չէր,  այլ համագործակցություն իշխանությունների հետ՝ հանուն բոլորի անվտանգություն․ «Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի: Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել»,- գրել է Մելքոնյանը:

Նույն շարքից