Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը պատվոգրով կպարգևատրի Հայաստանում կորոնավիրուսով առաջինը վարակված քաղաքացուն

analitik.am

 

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր համագործակցային մոտեցում են ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարում. «Ես որոշել եմ խրախուսական որևէ պատվոգրով պարգևատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, ով իր բարձր գիտակցությամբ շատ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որպեսզի վարակը շատ չտարածվի»:

Վարչապետը նշեց, որ այսօր ամենամեծ շնորհակալությունը պետք է հայտնել բուժաշխատողներին, Առողջապահությանը և բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր աշխատել են:

Փաշինյանը հայտնեց, որ այս պահին մոտ 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են պատրաստել. «Մենք որոշեցինք, որ առայժմ, ըստ բժշկական ցուցումների մեկուսացման աշխատանքները շարունակելու ենք»։

 

 

Նույն շարքից