Կորոնավիրուս Հասարակություն 

Ալեքսանդր Լուկաշենկոն անեկդոտ է պատմել Ժիրինովսկիի մասին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անեկդոտ է պատմել Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին։

Բելառուսում համաճարակաբանական իրավիճակի պատճառով հրավիրված հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ նախկինում խորհուրդ է տվել կանխարգելման համար գնալ շոգեբաղնիք և լվանալ ձեռքերը լոգանքից հետո։ Նախագահը նշել է, որ ջրային պրոցեդուրաներից հետո կարելի է 100 գրամ օղի խմել։

«Նա (Ժիրինովսկին) քննադատում է օղի խմելու գաղափարը, ասում է ի՞նչ շոգեբաղնիք, Լուկաշենկոն ճիշտ չէ: Գնում է տուն և ասում կնոջը՝ «100 գրամ լցրու, կսկսեմ բուժվել կորոնավիրուսից»: Կինը պատասխանում է նրան՝ «Վոլոդյա, դու հենց նոր Լուկաշենկոյին էիր քննադատում, որ օղին չի օգնում», իսկ նա պատասխանում է՝ «ես դա բոլորին եմ ասել, իսկ ինձ լցրու։ Լուկաշենկոն հիմար չէ, եթե ասում է»: Կինը կրկին ասում է նրան՝ «Վոլոդյա, ռուսական ձևով լոգանքից հետո են 100 գրամ խմում», Ժիրինովսկին՝ «դա ռուսական, իսկ ես հրեական ձևով եմ խմում. 100 գրամ լոգանքից առաջ և 100 գրամ՝ հետո: Լցրու»»,-պատմել է Լուկաշենկոն:

 

Նույն շարքից