Կորոնավիրուս Հասարակություն 

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում /Լուսանկարներ/

analitik.am

 

«ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ:  Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից