Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երևանի փոխքաղաքապետը չգիտի, թե քանի ինքնամեկուսացված մարդ կա Երևանում

analitik.am

 

Ուզում եմ տեղյակ պահել հենց առաջին օրվանից կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում կորոնավիրուսի տարածման մասով: Քաղաքային իշխանությունն օր ու գիշեր աշխատանքներ է տանում՝ հետևելով ԱՆ-ի, Պարետատան, պարետի ցուցումներին: Մենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ համատեղ բոլոր ուղղություններով կատարում ենք բազմաթիվ աշխատանքներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Հարցին, թե Երևանում քանի մարդու է ցուցված տանը մնալ, քանի հոգի պետք է 14-օրյա կարանտինի մեջ մնա, փոխքաղաքապետն ասաց, որ հստակ թիվ չունի ձեռքի տակ․ «Այն քաղաքացիները, ովքեր եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր, կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի  հաստատվել, ինքնամեկուսացված են տանը, մեկուսացված են: Առաջնային օղակի՝ պոլիկլինիայի բժիշկների կողմից վերահսկողություն է կատարվում: Նրանք աշխատում են նաև հանգստյան օրերին»:

Փոխքաղաքապետը հորդորեց բոլոր քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում անպայման դիմել պոլիկլինիկաների բժիշկներին, նրանք պատրաստակամ են օգնել բոլորին: Նա նաև հայտնեց ռենտգենի սարքերի առկայության մասին՝ հավելելով, որ դա պետք է լինի բացառապես բժշկի ցուցումով:

 

Նույն շարքից