Կորոնավիրուս Հասարակություն 

Շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում. Գեղարքունիքի մարզպետ

analitik.am

 

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ եւ այցելուներ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա ☝️կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`

օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,

կրե՛լ ձեռնոց եւ դիմակ,

խուսափե՛լ մարդկային կուտակումներից,

պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։

Չայցելե՛լ, եթե ունեք՝

ջերմություն,

հազ,

գրիպ։

Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Նույն շարքից