Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Արդյո՞ք եղել են երթուղայինների վարորդներ, ովքեր կորոնավիրուսի թեստ են հանձնել

analitik.am

Առավոտյան ջերմաչափումներ են կատարվում անցակետերում, որտեղ վարորդները ստանում են երթի դուրս գալու փաստաթղթերը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով Analitik.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք այս օրերին երթուղայինների վարորդները ստուգվում են «գիծ» դուրս գալուց առաջ:

«Այսօր 60 և ավելի տարիք ունեցողները, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, աշխատանքի չեն գալիս: Նրանց հենց առաջին օրվանից է հորդորվել աշխատանքի չգալ: Իսկ մնացած աշխատակիցների մասով ստուգումներ լինում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք թեստավորում արվել է վարորդների շրջանում, փոխքաղաքապետն ասաց, որ տվյալ չկա այդ մասին. «Հարցը մշտական ուշադրության կենտրոնում է»:

Նույն շարքից