Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Ղրղզստանում արտակարգ դրություն է հայտարարվել

analitik.am

Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդքալըյ Աբըլգազիևը Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հայտնում են երկրի կառավարության մամուլի ծառայությունից:

Արտակարգ դրությունը հայտարավել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ հայտարարված արտակարգ դրությունը որևէ կերպ չի ազդելու այլ երկրներից մատակարարումների վրա, քաղաքացիները որևէ ապրանքատեսակի մասով խնդիրներ չեն ունենալու:

Վերջին տվյալներով, երկրում կա կորոնավիրուսով վարակված 12 քաղաքացի:

 

Նույն շարքից