Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից

analitik.am

 

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել կորոնավիրուսի տարածման ֆոնին Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների անմարդկային պրակտիկայից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք արել և կոչ ենք անում հրաժարվել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու անմարդկային պրակտիկայից, որը կորոնավիրուսի տարածման ներկայիս իրավիճակում ֆինանսական միջոցների կտրուկ պակաս ունի՝ առողջապահության ոլորտում հրատապ խնդիրները լուծելու համար»,-Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նույն շարքից